«ԱՄՆ-ն ստիպում է Լեռնային Ղարաբաղին՝ հանդիպել Ադրբեջանի հետ, հայտնել է Վաշինգտոնում «ՌԻԱ Նովոստի»-ի դիվանագիտական աղբյուրը։
«Վաշինգտոնը վերջնագրի տեսքով ստիպում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին մոտ ապագայում համաձայնել ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը «երրորդ երկրում»՝ ամերիկացի կուրատորի մասնակցությամբ։ Նպատակը ԱՄՆ-ի ներմուծումն է տարածաշրջան։ Ավելին, եթե Ղարաբաղի ղեկավարությունը հրաժարվի նման շփումից, ապա նրան կսպառնա ադրբեջանական հակաահաբեկչական գործողությունը տարածաշրջանում»,- գրել է ԶԼՄ-ն։