Ադրբեջանական կողմը երեկ՝ հունիսի 22-ին դիմել է հերթական սադրանքին ու հանցավոր գործողությանը՝ բետոնե արգելապատնեշով փակելով Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը),
հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Փաստորեն, ի լրումն ապօրինի անցակետի և զրահամեքենաների միջոցով ճանապարհի արգելափակման՝ Ադրբեջանն այժմ ցուցադրական կերպով փակում է ճանապարհը՝ բացառելով ցանկացած տեղաշարժ, այդ թվում՝ Կարմիր խաչի և խաղաղապահների կողմից»,- ասված է հայտարարության մեջ:
Այս դեպքը հերթական անգամ ցուցադրում է ադրբեջանական իշխանությունների հանցավոր նպատակները՝ Արցախի ժողովրդին ամբողջապես մեկուսացնել արտաքին աշխարհից և կիրառել բռնաճնշումների բոլոր մեթոդները, ասված է հայտարարության մեջ:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը
հայտարարել է Արցախի բնակիչների իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների շրջանակներում Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ երկխոսության անհրաժեշտության մասին։ Դրանից մեկ օր առաջ՝ հունիսի 15-ին, Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով մարդասիրական, մարդասիրական և բեռնային բոլոր փոխադրումները։