Արցախի Հանրապետության Ազգային ժողովում արտահերթ նիստ է մեկնարկել՝ խորհրդարանի ղեկավար ընտրելու օրակարգով։
«Արցախպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության կողմից ԱԺ նախագահի թափուր պաշտոնի համար առաջադրվել է ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։
ԱԺ արտահերթ նիստում փակ գաղտնի քվեարկությամբ Դավիթ Իշխանյանը ստացել է 22 կողմ, 9 դեմ ձայն։
Արտահերթ նստաշրջանին ներկա են նաեւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը եւ խորհրդարանի նախկին նախագահ Արթուր Թովմասյանը։ Նիստը վարում է ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը։
Հիշեցնենք՝ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հուլիսի 29-ին հրաժարական էր ներկայացրել։