Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության փորձագետ, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գնահատել է Ակնայով (Աղդամ) Արցախ սնունդ ներկրման ռիսկերը։
«թշնամին դա կօգտագործի իր դրսի քարոզչության և բանակցությունների մեջ, իբրև արցախահայերը պատրաստ են «ինտեգրման» և կարիք չկա առանձնահատուկ երաշխիքներ»,- ընդգծել է Էլիբեգովան ֆեյսբուքյան էջում։
Փորձագետը մատնանշել է, որ Լաչինի միջանցքի բացման հարցը կմղվի 10-րդ պլան և կկորցնի իր ակտուալությունը, քանի որ ամբողջ հարցը կբերվի զուտ պարենի դաշտ և միջազգային հանրությունն էլ գլխացավանքից կգերադասի ազատվել։ Ըստ փորձագետի՝ այդ ճանապարհը կլինի զուտ հերթական ճնշման լծակ։ Երբ կուզեն կբացեն, երբ կուզեն՝ կփակեն ու էլի սովի կմատնեն ինչ-որ մի ֆեյք պատճառաբանությամբ։
«Այդ սնունդը կարող է դիտավորյալ այնքան պահվել սահմանին, որ փչանա ու պիտանի չլինի, կամ մեջից ապրանքները թալանվեն չհասած արցախցիներին, կամ հատուկ վնասվեն փաթեթները, դրանց վրա հայտնվեն վիրավորական ու նվաստացուցիչ գրություններ և այլն»,- զգուշացրել է ադրբեջանցի փորձագետը։
Էլիբեջովայի խոսքով, թշնամուց օգնություն ակնկալելը հարցը չի լուծելու, ավելի ա խնդիրը խորացնելու միջնաժամկետ կտրվածքով։
Ավելի վաղ «Հրապարակ»-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտարարել էր Աղդամի ճանապարհը առևտրի նպատակով օգտագործելու Ստեփանակերտի որոշման մասին։ Այս մասին հանրապետության Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Թերթը հիշեցրել է նաև հուլիսի 15-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Հանդիպումից հետո Միշելը պաշտպանել է Ադրբեջանի առաջարկը՝ Աղդամի միջոցով Լեռնային Ղարաբաղ հումանիտար միջանցք տրամադրելու վերաբերյալ։