Արցախի խորհրդարանը դադարեցրել է պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները, հայտնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը սեպտեմբերի 18-ին ստորագրել է արձանագրություն՝ Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավարի՝ Արթուր Իվանի Հարությունյանի պատգամավորական լիազորությունների դադարման մասին:
Սեպտեմբերի 9-ին Արցախի Ազգային ժողովը Սամվել Շահրամանյանին ընտրել էր Հանրապետության նախագահ։ Օգոստոսի 31-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր հրաժարական տալու մասին։ Օգոստոսի 31-ին Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ևս ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար էր նշանակվել ԱԽ-ի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը։
Հռոմում Արցախի մշակութային ժառանգությանը նվիրված միջազգային համաժողով է տեղի ունեցել
Հռոմի Սուրբ Թովմա Ակվինացու անվան քահանայապետական համալսարանում նոյեմբերի 18-19-ը տեղի է ունեցել միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը, հայտնում...