Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը պետական նախարար է նշանակել Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանին, տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
«Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Իվանի Հարությունյանին պետական նախարար նշանակելու մասին»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝ Առողջապահության նախարար, Արդարադատության նախարար, Գյուղատնտեսության նախարար, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Քաղաքաշինության նախարար և Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը սեպտեմբերի 18-ին ստորագրել էր արձանագրություն՝ Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավարի՝ Արթուր Իվանի Հարությունյանի պատգամավորական լիազորությունների դադարման մասին:
Օգոստոսի 31-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր հրաժարական տալու մասին։ Օգոստոսի 31-ին Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ևս ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար էր նշանակվել ԱԽ քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը։ Սեպտեմբերի 9-ին Արցախի Ազգային ժողովը Սամվել Շահրամանյանին ընտրել էր Հանրապետության նախագահ։
Եղանակը Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 22-ին
Հայաստանի մարզերում դեկտեմբերի 22-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Երեկոյան ժամերին առանձին...