Ցուցարարները ՀՀ իշխանություններից պահանջում են պաշտպանել Արցախը և վանկարկում «Նիկոլը դավաճան է»:
Նրանք փորձել են ճեղքել բարիկադներն ու մտնել կառավարության շենք, երբ դա չի հաջողվել, ցուցարարները սկսել են ապակե շշեր ու քարեր նետել ոստիկանների ուղղությամբ և կոտրել են կառավարության շենքի մուտքի պատուհանը։
Արցախյան իրավիճակով պայմանավորված ՀՀ Կառավարության շենքի մոտ սկսվել էին բողոքի ակցիաներ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր, որ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ԼՂ իրավիճակի հարցով հրատապ նիստ է նախաձեռնում։
Արցախի ՊՆ-ն հայտնել է, որ մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են (19:00), ադրբեջանական ԶՈՒ կողմից կիրառվում են հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա։