Բաքուն պատրաստ է Եվլախում հանդիպել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների հետ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմը։
«Սակայն հակաահաբեկչական միջոցառումները դադարեցնելու համար հայկական անօրինական զինված խմբավորումները պետք է բարձրացնեն սպիտակ դրոշ, հանձնեն բոլոր զենքերը, իսկ անօրինական ռեժիմը պետք է ինքնալուծարվի», – ընդգծել է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Բաքուն սպառնացել է, որ «հակառակ դեպքում՝ հակաահաբեկչական միջոցառումները կշարունակվեն մինչև վերջ»։
Արցախյան իրավիճակով պայմանավորված ՀՀ Կառավարության շենքի մոտ սկսվել են բողոքի ակցիաներ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր, որ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ԼՂ իրավիճակի հարցով հրատապ նիստ է նախաձեռնում։ Արցախի ՊՆ-ն հայտնել է, որ մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են (19:00), ադրբեջանական ԶՈւ կողմից կիրառվում են հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա։