Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Հայաստանից ակնկալում է «Զանգեզուրի միջանցքի» բացում, նա նաև աջակցել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային։
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ելույթ ունենալիս Էրդողանը հայտարարել է, որ «Թուրքիան աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմանն ուղղված քայլերին»։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ «Անկարան Երևանից ակնկալում է այդ շփումների իրականացում, մասնավորապես՝ «Զանգեզուրի միջանցքի» բացում։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Oգտագործվում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Կան զոհեր և վիրավորներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: