Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը։
«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հակամարտության կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, միջոցներ ձեռնարկել իրավիճակի ապաԷսկալացման և բանակցային գործընթացի շարունակման համար»,- ասվում է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում:
Նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ժամը 12:00-ից ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից արձանագրվում են շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման բազմաթիվ փաստեր:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Oգտագործվում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Կան զոհեր և վիրավորներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: