«Տաշիր» բարեգործական հիմնադրամը Հայաստանի Լոռու մարզի Տաշիր համայնքում Արցախից տեղահանված 1․000 քաղաքացիների բնակարանով կտրամադրի։
«Հաշվի առնելով Արցախի բազմահազար հայությանը աջակցության և ժամանակավոր կացարան տրամադրելու անհրաժեշտությունը՝ ընկերությունն ամեն ինչ կանի իր հայրենակիցներին աջակցելու համար»,- հայտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ ԼՂ-ից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված 6․650 անձ՝ նրանցից 5580-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 1070-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
Եղանակը Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 22-ին
Հայաստանի մարզերում դեկտեմբերի 22-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Երեկոյան ժամերին առանձին...