ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում միջազգային մարդասիրական ներկայության անհրաժեշտության մասին։
«Բոլոր կողմերը պետք է թույլ տան միջազգային մարդասիրական ներկայություն և գնահատում, որպեսզի մենք տեսնենք, թե արդյոք Ադրբեջանը կատարում է իր պարտավորությունները, և որպեսզի այդ սուբյեկտները կարողանան զեկուցել միջազգային հանրությանը», – ասել է նա:
Փաուերը նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է, որ ԱՄՆ ՄԶԳ-ի նման կազմակերպությունները մուտք ունենան Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական օգնություն տրամադրելու համար:
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերն իր հերթին գերատեսչությունում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է տարածաշրջանում միջազգային առաքելություն տեղակայելու անհրաժեշտության մասին։
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերն իր հերթին գերատեսչությունում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է տարածաշրջանում միջազգային առաքելություն տեղակայելու անհրաժեշտության մասին։
«Մենք կարծում ենք, որ պետք է լինի միջազգային առաքելություն՝ ապահովելու թափանցիկություն և վստահություն միջազգային հանրությանը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որ իրենց իրավունքները և անվտանգությունը կպաշտպանվեն Ադրբեջանի կողմից արված հրապարակային հայտարարություններին համապատասխան»,- ասել է նա՝ նշելով, որ ԱՄՆ-ը աշխատում է դաշնակիցների և գործընկերների հետ այս հարցում: Միլլերն ընդգծել է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։