Ֆրանսիան պատրաստ է շտապ միջոցներ ուղարկել Արցախում վառելիքի պահեստի պայթյունից տուժածներին, X-ի իր միկրոբլոգում (նախկին Twitter) գրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։
«Բոլոր մտքերս վառելիքի պահեստի պայթյունից տուժածների հետ են: Ֆրանսիան պատրաստ է շտապ միջոցներ ուղարկել։ Ադրբեջանը պետք է թույլատրի մարդասիրական օգնության անհապաղ հասանելիությունը»,- գրել է նա։
Սեպտեմբերի 25-ին ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել էր, որ Արցախում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը։
Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում սեփական մեքենանաներով Արցախից հեռացող քաղաքացիներին։ Ավելի ուշ ԱՀ ՆԳՆ-ն մանրամասներ էր հայտնել տեղի ունեցած պայթյունից։