Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել զոհվածների 125 աճյուն, այս մասին սեպտեմբերի 26-ի ասուլիսում հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ հաջորդիվ կիրականացվի նույնականացման գործընթաց։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։