Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ ԱԺ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 4 ամիս ժամկետով կալանավորումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել։ Նա մեղադրվում է «ահաբեկչության ֆինանսավորման մեջ»։ Նրան մեղադրում են նաև «ապօրինի զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծման և դրանց գործունեությանը մասնակցելու մեջ»։ Մյուս հոդվածը վերաբերում է «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատմանը»։
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու մասին։ Հայաստանի կառավարությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կապված նրա գերության հետ և տեղեկություններ պահանջել Վարդանյանի կարգավիճակի, կալանքի պայմանների և առողջական վիճակի մասին։
Ստեղծել պայմաններ՝ հայերի անվտանգ և անխոչընդոտ վերադարձի համար․ ԵԽ-ն անդրադարձել է Արցախին
Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեն զեկույց է հրապարակել, որում գնահատվում է Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ...