Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են Արցախի երեք նախկին նախագահների և հանրապետության խորհրդարանի խոսնակի ձերբակալության մասին։
Ըստ նրանց՝ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել և Բաքու տեղափոխել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին, ինչպես նաև հանրապետության խորհրդարանի ղեկավար, Արցախի ՀՅԴ կուսակցության նախագահ Դավիթ Իշխանյանին։ .
Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնեցին Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի կալանավորման մասին։ Նշվել է, որ նա ևս կտեղափոխվի Բաքու։
Միաժամանակ, նյութի հրապարակման պահին այս տեղեկությունը չի հաստատվել Ադրբեջանի պաշտոնական կառույցների կողմից։
Սեպտեմբերի 30-ին Ադրբեջանի դատախազությունը հայտնել էր Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանին և Արցախի բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին կալանավորելու մասին։ Դավիթ Բաբայանը գերեվարվել էր սեպտեմբերի 30-ին, իսկ Լևոն Մնացականյանը՝ սեպտեմբերի 29-ին։
Սեպտեմբերի 27-ին գերեվարվելել էր նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Հայաստանի կառավարությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կապված նրա գերության հետ և տեղեկություններ պահանջել Վարդանյանի կարգավիճակի, կալանքի պայմանների և առողջական վիճակի մասին։ Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վարդանյանը 4 ամսով կալանվորվել է։