Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ից վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ ԼՂ-ից ՀՀ ժամանած տեղահանված անձանց 99,3%-ը հաշվառվել և նույնականացվել է։
Բաղդասարյանը ներկայացրել է մարդկանց բաշխվածությունն ըստ մարզերի՝
Արագածոտնի մարզ՝ 4109
Արարատի մարզ՝ 18 367
Արմավիրի մարզ՝ 8144
Գեղարքունիքի մարզ՝ 4895
Լոռու մարզ՝ 4541
Կոտայքի մարզ՝ 22150
Շիրակի մարզ՝ 2168
Սյունիքի մարզ՝ 5458
Վայոց Ձորի մարզ՝ 2303
Տավուշի մարզ՝ 3189
Այսօրվա դրությամբ 76 692 մարդ գտնվում է ՀՀ տարբեր մարզերում։ Ժամանածներից շուրջ 58 000-ի տեղավորման և կեցության հարցում պետությունն աջակցել է, մյուսների դեպքում տրամադրվել են որոշակի սնունդ, հիգիենայի պարագաներ, դեղեր, մյուս կարիքներն են հոգացել մարզային իշխանությունները։
Անդրադառնալով առողջապահական տվյալներին՝ Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է, որ այս պահին հայաստանյան տարբերկ ԲԿ-ներում բուժման գործընթացը շարունակում է 302 բուժառու, 113-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր։ Վերակենդանացման բաժանմունքում շարունակում է մնալ 5 երեխա, 8 երեխայի բուժումը շարունակվում է սովորական պայմաններում։
Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։