Բաքվում ընթացող Կենտրոնական Ասիայի տնտեսությունների ՄԱԿ-ի հատուկ ծրագրի (SPECA) գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Արցախի օկուպացված տարածքների վերաբնակեցման մասին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ մինչև 2026 թվականի ավարտը 140 հազար հոգի է հաստատվելու այդ տարածքներում։ «Սկզբնական փուլում նախատեսվում է կառուցել 100 բնակավայր, այդ թվում՝ 9 քաղաք և 8 գյուղ»,- հայտնել է նա։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է բռնի տեղահանվել 100․632 մարդ։