Մենք բոլորս միասին ենք հանձնել Արցախը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։
«Բոլորս՝ իշխանության հետ միասին, 20 տարի Արցախը խեղել ենք, չենք թողել որևէ բան արվի»,- ասելէ նա։
«Մեղադրո՞ւմ եք ՀՀ իշխանություններին Արցախը հանձնելու մեջ» հարցին Բաբայանն արձագանքել է՝ «Իհարկե, բա Ձեզ չեմ մեղադրելու, իշխանությանն եմ մեղադրելու»։
Սամվել Բաբայանն այսօր հրավիրվել էր 44-օրյա պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողով: Նիստն անցնում է դռնփակ, ներկա են միայն հանձնաժողովի ՔՊ պատգամավորները: Հանձնաժողովի ձեւավորվելուց հետո Սամվել Բաբայանը՝ որպես արտախորհրդարանական ուժի ղեկավար, մասնակցում էր դրա աշխատանքներին: Նա հետո հայտարարեց, թե հրաժարվում է հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել, քանի որ «խաղի կանոնները չեն պահպանվում»: Դեկտեմբերի 3-ին 44-օրյա պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողովն ավարտում է իր աշխատանքը, ուստի Սամվել Բաբայանը կլինի վերջին հրավիրյալը:
Մանրամասները՝ տեսանյութում