ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել իր վրա վերցնել Լեռնային Ղարաբաղի կառավարության, վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, ԼՂ իրավաբանական և ֆիզիկական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները, Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի հանդեպ, որոնք կազմում են շուրջ 315 մլրդ դրամ, Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի և կառավարությունը պատարաստակամություն է հայտնել իր վրա վերցնել բեռի մեծ մասը։ Սրա հետևանքով զիջվում է պարտավորության նկատմամբ իրավունքների ամբողջ մասը կառավարությանը, և դրա փոխարեն բանկային համակարգը ստանում է պետական գանձապետական պարտատոմսեր, որոնք մեր շուկայում փոխանակման և գործարքների ենթակա ստանդարտ գործիքն են լինելու՝ տասը տարով պարտատոմսեր են լինելու։ Այստեղ մենք ուղղակի մեղմում ենք այն ռիսկը, որոնք բանկերն այլ պայմաններում պետք է կրեին, որովհետև Լեռնային Ղարաբաղի կառավարությունը, կամ այն տնտեսվարող սուբյեկտները, ում նկատմամբ կային պահանջներ, այլևս չեն կարողանալու այդ պահանջները սպասարկել», – ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։