Ստեփանակերտում հայտնաբերվել է զինամթերքի մեծ խմբաքանակ, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով երկրի ՆԳ նախարարությանը։
Մասնավորապես, հայտնաբերվել է 2 ԱԿՍ-74 ինքնաձիգ, 1 ԱԿ-74Մ, 4 ԱԿ-47, 1 ԱԿ-103, 4 ԱԿՄՍ, 5 ԱԿ-74 ինքնաձիգ, 2 TOZ որսորդական հրացան, 1 APS ատրճանակ, 2 «Մակարով» ատրճանակ, 6 ձեռքի նռնակ, 1 PK գնդացիր, տարբեր տրամաչափի 2536 փամփուշտ, 4 սվին և 39 պահունակ։
2023-ի սեպտեմբերի 20-ին՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական ագրեսիայից հետո, Արցախի իշխանություններն ընդունել էին ռուս խաղաղապահների առաջարկը զինադադարի և ՊԲ-ի լուծարման ու ամբողջական զինաթափման վերաբերյալ։ Արցախի նախագահը սեպտեմբերի 28-ին հրամանագիր էր ստորագրել բոլոր պետական կառույցներն ու կազմակերպությունները մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարելու մասին, որից հետո Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։
ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը 2024 թվականի հունվարի 4-ին հայտնել էր, որ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է 223 անձ, վիրավորվել՝ 244-ը, գերեվարվել է 17 անձ, անհետ կորել՝ 20 անձ։ ՔԿ տվյալներով՝ դիակի նկատմամբ շուրջ երկու տասնյակ անարգանքի դեպքեր են եղել։ Սեպտեմբերի 29-ին Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի հետևանքով 218 զոհ, 21 անհետ կորած, 3 չնույնականացված դի և 120 վիրավոր կա։
Եղանակը Հայաստանում և Արցախում նոյեմբերի 22-ին
Հայաստանի մարզերում նոյեմբերի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5...