Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը «վտանգավոր և անտրամաբանական» է որակել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու դեպքում Հայաստանը ևս կարող է հրաժարվել Ադրբեջանի դեմ հայցերից:
Նա կոչ է արել Հայաստանի իշխանություններին զերծ մնալ նման մտադրություններից և մի շարք այլ հայցեր ներկայացնել, «այդ թվում՝ Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի և Հռոմի կանոնադրության հիման վրա»։
«Իրեն հարգող ժողովուրդ ու պետություն չի կարող հրաժարվել իր բնական իրավունքներից ու ճշմարտությունից, ընդ որում՝ հանուն ոչնչի և հանուն մի ցեղասպան բռնապետի բավարարման։ Ավելին, Ադրբեջանի հայցերն ամրապնդում և ամրապնդելու են մեր ռազմավարական գործիքակազմը՝ հետևողական ու արդյունավետ կերպով պայքարելու մեր իրավունքների վերականգնման ու արդարության համար»,- հավելել է Բեգլարյանը։