Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանին օգնություն է առաջարկել օկուպացված Լեռնային Ղարաբաղի «վերականգնման» և զարգացման գործում, հայտնել է «Բելտա»-ն։
«Եթե մենք կարող ենք ինչ-որ բանով օգնել, մասնակցել դրան… Դուք հիմա այստեղ բավական օգնականներ ունեք, բայց եթե կարողանանք ընկերական հիմունքներով մասնակցել դրան… Տեխնիկա, գյուղատնտեսական քաղաքներ, աշխատատեղեր, որոշակի տեխնոլոգիաներ (ձեր մասնագետները, նախարարները գիտեն. այս տեխնոլոգիաները լավն են), եթե դրանք հարմար են, եթե մեր սարքավորումները կարող են այստեղ ներկա լինել և աշխատել»,- ասել է Լուկաշենկոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:
Ըստ բելառուսական գործակալության՝ Ալիևը 2023 թվականի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ հաստատել էր Բելառուսի առաջարկը՝ մասնակցել Ղարաբաղում «ենթակառուցվածքային օբյեկտների արդիականացմանն ու կառուցմանը»։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ողջ բնակչությունը բռնատեղահանվել էր։ 2023 թվականի դեկտեմբերին Eurasianet-ը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան աջակցում է Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի շրջաններում ներդրումներին: