Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը, ով անցել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, հանդես է եկել հայտարարությամբ: Հարությունյանը շնորհակալություն է հայտնել արցախցիներին՝ ընտրություններին ակտիվ մասնակցելու համար՝ նշելով, որ իր գլխավորած «Ազատ հայրենիք- ՔԴՄ» նախընտրական դաշինքը կստանա 16 մանդատ և կլինի խորհրդարանի ամենամեծաքանակ խմբակցությունը:
«Մեր քաղաքական թիմը պատրաստ է կյանքի կոչել նախընտրական քարոզարշավի օրերին ձեր դատին ներկայացված բոլոր ծրագրերը», -նշել է Արայիկ Հարությունյանը:
«Ինչ վերաբերում է նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներին, ապա հարկ եմ համարում նշել, որ դրանք հերթական անգամ արձանագրել են, որ Արցախում ժողովրդավարական արժեքներին այլընտրանք չկա, -նշել է Արցախի նախագահի թեկնածուն՝ հավելելով. սա մեր ընդհանուր ձեռքբերումն է»։