Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է Թալիշ գյուղ և ապրիլյան պատերազմի չորրորդ տարելիցի կապակցությամբ ծաղկեպսակ դրել գյուղի հուշահամալիրում: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Նույն օրը Բակո Սահակյանը Թալիշում հրավիրել է խորհրդակցություն պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ՝ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ: