Փարիզը 29 միլիոն եվրո կտրամադրի Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու համար, Երևանում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։
Նա վստահեցրել է, որ Ֆրանսիան շարունակելու է իր աջակցությունը Հայաստանին հումանիտար ոլորտում։
«Ֆրանսիան ամեն ինչ արել է, որպեսզի Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները զարգանան և խորանան։ Օրինակը վիզաների ազատականացման գործընթացն է։ ԵՄ-ն և Հայաստանն սեպտեմբերի 9-ին պաշտոնապես երկխոսություն են սկսել այս հարցի շուրջ, և սա կարևոր առաջընթաց է՝ հօգուտ մեր ժողովուրդների մերձեցման»,- եզրափակել է Սեժուրնեն:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ էր սկսել Արցախի դեմ։ Այն ավարտվել էր սեպտեմբերի 20-ին՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ։ Արցախից Հայաստան էր տեղափոխվել ավելի քան 100 հազար մարդ։
2023 թվականի սեպտեմբերի 30-ին Հայաստան էր ժամանել Ֆրանսիայից մարդասիրական օգնության խմբաքանակը, որը նախատեսված էր Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար։ Օգնությունը ներառում էր բժշկական սարքավորումներ և դեղամիջոցներ: