Հայաստանի մարզերում նոյեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում նոյեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 16-18 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 8-10 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 10-15 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 10-14 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 13-15 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 11-14 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 15-18 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 16-19 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 10-13 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 12-16 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 18-20 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 17-19 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 11-14 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 17-19 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 19-23 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 15-18 աստիճան տաքություն։
Արցախում նոյեմբերի 2-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 19 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 12 աստիճան տաքություն: Քամին հարավային է՝ 2,5 մ/վրկ արագությամբ։