Հայաստանի մարզերում նոյեմբերի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում նոյեմբերի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 5-7 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 1-3 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 0-4 աստիճան, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-ից 2 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 3-5 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է -1-ից 2 աստիճան։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 1-4 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-5 աստիճան, հովտային շրջաններում՝ 6-9 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -2-ից 1 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-6 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդը կտաքանա մինչև 3-6 աստիճան տաքություն, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 6-8 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կնվազի՝ ցերեկային ժամերին օդի տաքությունը կհասնի մինչև 6-8 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի -2-ից 1 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 5-8 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 6-9 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 1-5 աստիճան, լեռնային շրջաններում՝ 0-ից -3 աստիճան։
Արցախում նոյեմբերի 30-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 6 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 4 աստիճան տաքություն: Քամին հյուսիս-արևմտյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։