Հայաստանի առանձին շրջաններում դեկտեմբերի 14-ին սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում դեկտեմբերի 14-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կնվազի մինչև -1-ից 1 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կհասնի մինչև -2-ից -4 աստիճանի։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է -5-ից -9 աստիճան, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -4-ից -8 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 0-ից -4 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է -5-ից -9 աստիճան։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի -2-ից -6 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -3-ից -5 աստիճան, հովտային շրջաններում՝ 0-ից -3 աստիճան։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -6-ից -9 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -1-ից -5 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -2-ից 1 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի -1-ից 2 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կնվազի՝ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև -1-ից 2 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի -5-ից -8 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -2-ից 1 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 0-4 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ -3-ից -6 աստիճան, լեռնային շրջաններում՝ -5-ից -9 աստիճան։
Արցախում դեկտեմբերի 14-ին կանխատեսվում են տեղումներ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կնվազի մինչև -1 աստիճան Ցելսիուս, երեկոյան կհասնի մինչև -4 աստիճանի: Քամին հարավարևմտյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։