Եթե «Twitter»-ի օգտատերը միացնի անվտանգության ռեժիմը, համակարգն ինքնաբերաբար կզտի էջի բոլոր մեկնաբանությունները և կթաքցնի վիրավորանքները կամ ատելության խոսք պարունակող մեկնաբանությունները: Հեղինակը յոթ օր կհայտնվի սև ցուցակում: Այս մասին հայտնում է Tjournal.ru-ն։
Համակարգը կգնահատի ոչ միայն մեկնաբանության բովանդակությունը, այլև օգտագործողի կապը հեղինակի հետ: Ընկերությունը վստահեցնում է, որ իրենց ալգորիթմները հասկանում են օգտահաշիվների կապերը, ուստի այն օգտատերերը, որոնք հետևում են իրար, ինքնաբերաբար չեն արգելափակվի:
«Կարող եք նաև դիտել բոլոր դրոշակավորված մեկնաբանությունների և արգելափակված հաշիվների ցանկը: Ըստ մշակողների ՝ «համակարգը կատարյալ չէ և կարող է սխալներ թույլ տալ»,- ասվում է հավելվածում:
Գործառույթը մշակվել է Վստահության և անվտանգության խորհրդի կողմից, որը պաշտպանում է թվային իրավունքները և Համաշխարհային ցանցի հիմնադրամի, որը զբաղվում է համացանցում գենդերային անհավասարության խնդիրներով: Առայժմ գործառույթը հասանելի է անգլերենով հաշիվների փորձարկման ռեժիմում:
«Մենք ցանկանում ենք, որ դուք վայելեք առողջ զրույցներ, ուստի այս թեստը ճնշող և անցանկալի ազդակները սահմանափակելու միջոցներից մեկն է և կարող է վերջ տալ ընդհարումներին: Մեր նպատակն է ավելի լավ պաշտպանել «Թվիթերի» պատասխաններ ստացող անձին և նվազեցնել վնասակար մեկնաբանությունների տարածվածությունն ու տեսանելիությունը»,- նշվում է հավելվածում: