Հայազգի ռուս գիտնական, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի բարձր էներգիայի ֆիզիկայի լաբորատորիայի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Համլետ Խոջիբաղյանը դարձել է ապագա տեխնոլոգիաների «Մարտահրավեր» ազգային մրցանակի դափնեկիր, հայտնում է Научная Россия-ն։
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին՝ Մոսկվայում։ Խոջիբաղյանը մրցանակն ստացել է «Ինժեներական լուծում» անվանակարգում՝ մագնիսների մշակման համար, որոնք հիմնված են բարձր ջերմաստիճանի գերհաղորդիչ նյութի վրա՝ բարձր հզորության էլեկտրական պահեստավորման և նոր ֆիզիկայի հետազոտությունների համար:
Յուրաքանչյուր դափնեկիր ստացել է 10 միլիոն ռուբլի (111 հազար դոլար): Գիտական պորտալը նշում է, որ «Մարտահրավեր» ապագա տեխնոլոգիաների ոլորտում ազգային մրցանակը համընկնում է 2022 թվականին Ռուսաստանում հայտարարված գիտության և տեխնիկայի տասնամյակի հետ և նախատեսված է նշելու բեկումնային գաղափարներն ու գյուտերը, որոնք փոխում են ժամանակակից գիտության լանդշաֆտը և յուրաքանչյուր մարդու կյանքը:
Starlink-ը կապահովի Հայաստանի ինտերնետ կապն Ադրբեջանի հետ հակամարտության ժամանակ․ Forbes
Tesla и SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի Starlink գլոբալ արբանյակային համակարգը կապահովի Հայաստանի ինտերնետ կապն իր հարևանների, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ...