Իրաքում ՀՀ դեսպանությունը՝ Իրաքի ԱԳՆ և Հայաստանում Իրաքի դեսպանության հետ համագործակցությամբ, հերթական անգամ կազմակերպել է հատուկ թռիչք Հայաստանի և Իրաքի քաղաքացիների տարհանման նպատակով (Բաղդադ-Երևան-Էրբիլ-Բաղդադ), որն իրականացվելու է «Իրաքյան ավիաուղիներ» ընկերության կողմից։ Այս մասին հայտնում է Իրաքում ՀՀ դեսպանությունը։
Նշվում է, որ Բաղդադից Երևան մեկնումը տեղի կունենա հուլիսի 17-ին, նախնական՝ առավոտյան ժամը 08:00-ին:
«Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ցանկանում են վերադառնալ հայրենիք, ցուցակարագրվելու համար կարող են զանգահարել դեսպանություն՝ +9647808306424 հեռախոսահամարով։ Տոմսեր ձեռք բերելու կարգը և արժեքը դեռևս որոշված չէ, ինչի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է հրապարակման մեջ։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՍիրելի հայրենակիցներ, Իրաքում ՀՀ դեսպանությունը՝ Իրաքի ԱԳՆ և Հայաստանում Իրաքի դեսպանության հետ…
Опубликовано Embassy of Armenia in Iraq Понедельник, 13 июля 2020 г.