Հայաստանի Անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը ՀՀ դրոշի գույներով է լուսավորվել։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից։
Հիշեցենք՝ Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկնաքերը և Դուբայի Բուրջ Խալիֆան կլուսավորվեն Հայաստանի ազգային դրոշի գույներով։
Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը նույնպես կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով։