Անհետ կորած զինծառայողների և գերիների հարազատները Կառավարության շենքի մոտ հերթական բողոքի ակցիան են իրականացնում։
Այս մասին հայտնեց Armenia Today-ի թղթակիցը։
Նա տեղեկացրեց, որ այս պահին ծնողները մտել են Կառավարության շենք, սակայն հայտնի չէ, թե ում հետ կհանդիպեն՝ Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ նրա օգնական Նաիրի Սարգսյանի։
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ անհետ կորածների հարազատները ցույցեր են անում նաև Պաշտպանության նախարարության շենքի մոտ։