Ամերիկահայ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը գրառում է կատարել «Թվիթեր»-ում՝ ի պատասխան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհակալական նամակի՝ հայտարարելով, որ մշտապես սատարելու է Հայաստանին:
«Նախագահ Սարգսյան, շնորհակալ եմ Հայաստանի մասին մշտապես ինձ նոր գիտելիքներ տալու համար: Շնորհակալություն եմ հայտնում Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին և բոլոր այն խմբերին ու հայերին, ովքեր պայքարեցին ճանաչման այս օրվա համար: Ուրախ եմ, որ կարողացա օգնել՝ իրազեկելու մարդկանց, ես միշտ կշարունակեմ աջակցել այս հիասքանչ երկրին»,- գրել է Քարդաշյանը:
Հիշեցնենք, որն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ավելի վաղ նամակ էր հղել Քիմ Քարդաշյանին՝ ընդգծելով, որ նրա և նրա ընտանիքի դերակատարումը հսկայական է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ողջ աշխարհում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում: