Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը հայտարարում է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հաստատել է կորոնավիրուսի դեմ Sputnik Light պատվաստանյութի օգտագործումը։ Այս մասին ասված է Հիմնադրամի սեպտեմբերի 6-ի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Աղբյուրը նշում է, որ Sputnik Light-ը Sputnik V պատվաստանյութի առաջին բաղադրիչն է: Sputnik Light-ով պատվաստումը կօգնի սահմանափակել կորոնավիրուսի տարածումը երկրում և կարագացնի բնակչության իմունիզացման պատնեշի ստեղծումը: 2021 թվականի փետրվարին Հայաստանում հաստատվեց Sputnik V երկբաղադրիչ պատվաստանյութը: Հաղորդվում է, որ «Sputnik Light»-ը ցուցադրում է բարձր անվտանգություն և արդյունավետություն։
Մասնավորապես, Բուենոս Այրեսի նահանգի (Արգենտինա) առողջապահության նախարարության տվյալները ցույց են տվել, որ ծերերին պատվաստելիս Sputnik Light պատվաստանյութի արդյունավետությունը 78.6-83.7% է: Պարագվայում, ըստ երկրի առողջապահության նախարարության տվյալների, զանգվածային պատվաստումների ժամանակ դեղամիջոցի արդյունավետությունը կազմել է 93.5%: