Կյանքից հեռացել է «Շիրակի» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Լեռնիկ Ղազարյանը:
«Գույժ… Խորը ցավով տեղեկացանք, որ այսօր առավոտյան կյանքից հեռացավ մեր Հերոս եղբայր Լեռնիկ Ղազարյանը:
Աստված հոգիդ լույսի մեջ պահի, մեր սիրելի Լեո ջան»,-ասված է ակումբի էջում:
Նշենք, որ Լեռնիկ Ղազարյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր:
«Շիրակի» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ և 44–ամյա պատերազմի հերոս Լեռնիկ Ղազարյանը հայտնվել էր կոմայի մեջ սեպտեմբերի 5–ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։