Տաթև-Աղվանի 43-կիլոմետրանոց ավտոճանապարհն արդեն պատրաստ է: Այժմ Սյունիքի մյուս բնակավայրերն իրար կապող այլընտրանքային գրունտային ճանպարհներն են կարգի բերվում։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Հիշեցնենք, որ թե՛ Գորիս-Կապան, և թե՛ Կապան-Ճակատեն ավտոճանապարհներին ադրբեջանական կողմը անցակետեր է տեղադրել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյնը հայտարարել է, որ ՀՀ քաղաքացիներն այլևս չեն երթևեկի Գորիս-Կապան ճանապարհով, քանի որ այն վերահսկում է Ադրբեջանը:
ՀՀ կառավարությունը ՀՀ քաղաքացիներին առաջարկել է երթևեկել այլընտրանքային ճանապարհներով, որոնցից մեկն էլ Տաթև-Աղվանի 43-կիլոմետրանոց ավտոճանապարհն է:
Մանրամասները՝ տեսանյութում: