Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտարարել է երկրորդ ամենամյա սուրբծննդյան աճուրդի անցկացման մասին, որը տեղի կունենա առցանց՝ նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 11-ը։ Աճուրդը կանցկացվի givergy.us/ancaer կայքում։ Աճուրդի ընթացքում ներկայացվելու են մի շարք բացառիկ իրեր, այդ թվում՝ Հայաստանից և Արցախից, Արցախցի վարպետների ձեռագործ զարդեր, հագուստ, Արցախի երեխաների կողմից նկարված նկարներ և այլն: Այս մասին հաղորդում է ANCA-ն։
Աղբյուրը նշում է, որ սուրբծննդյան աճուրդի նպատակը աջակցելն է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աշխատանքներին, որոնք իրականացվում են Արևելյան տարածաշրջանում։ Նշվում է նաև, որ հայ-ամերիկյան համայնքի օգնությամբ և աջակցությամբ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը կարողացավ աջակցել տարածաշրջանի շատ ակտիվիստների, որոնք հանդես են գալիս Արցախի և Հայաստանի օգտին:
«Մենք շատ ուրախ ենք, որ այս տարի կկարողանանք կրկին գործարկել մեր առցանց աճուրդը, ինչը թույլ կտա մեր համայնքին օգնել հավաքել կարևոր միջոցներ, որոնք անհրաժեշտ են մեր քարոզչական աշխատանքը շարունակելու համար»,- ասել Է Արևելյան տարածաշրջանի ANCA բարեգործական հիմնադրամի ֆինանսիստ Սթիվ Մեսրոբյանը: