Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված նախագծով առաջարկվում է մեքենաներից չեզոքացուցիչների՝ կատալիզատորների ապամոնտաժումը կասեցնելու համար վերահսկողական մեխանիզմներ սահմանել: Այս մասին հայտնել է ՇՄՆ-ը։
«Նախագծի ընդունման դեպքում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ պարտադիր կդառնա նաև կատալիզատորի առկայությունը»,- ասված է հայտարարության մեջ: