Մայրաքաղաքում այսօր ցերեկը, դեկտեմբերի 19-ին և 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամերին, 18-ին սպասվում են տեղումներ, տեղեկացնում են ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 16-ին, 19-ին և 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:
Դեկտեմբերի 17-ին կեսօրից հետո, 18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: