Ադրբեջանում գտնվող գերիների հարազատներն բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ։
Նրանք հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով իրավասու է պատասխանել իրենց հարցերին։
Ծնողները պահանջում են, որ իշխանությունները քայլեր ձեռնարկեն և գերությունից վերադարձնեն իրենց որդիներին։
Բողոքի ակցիա իրականացնողները Շիրակի մարզից գերեվարված զինծառայողների հարազատներն են։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո՝ դեկտեմբերի 12-ին, Ադրբեջանը հարձակում էր գործել Հին Թաղերի և Խծաբերդի ուղղությամբ, որոնք հայկական կողմի վերահսկողության տակ էին և գերեվարել 62 հայ զինծառայողի, որոնք Շիրակի մարզից էին։