Այսօր Թուրքիայի տարածքում մոտավորապես 100 000 բնիկ հայ է ապրում, այդքան էլ Հայաստանից գնացած որևէ աշխատանքով զբաղվող հայ: Այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցում ասաց պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ պատասխանելով Armenia Today-ի թղթակցի հարցին, թե լինելո՞ւ են Ստամբուլ-Երևան չվերթներ:
Սուքիասյանը նախ պարզաբանեց, որ ավիաընկերությունն իրենը չէ, իր ընտանիքի անդամներից մեկը պարզապես բաժնետոմսեր ունի այնտեղ, հետևաբար սխալ է ձևակերպումը, թե դա իր ավիաընկերությունն է:
«Լավ գիտեք, որ երբ թուրքական ապրանքն արգելվել է, դրանք այլ երկրների միջոցով էին բերվում, ինչը հավելյալ ծախսեր էր առաջացնում»,- ասաց Սուքիասյանը և պարզաբանեց, որ ստեղծված չվերթները տարբերվելու են միայն այն բանով, որ ցածր գներ են սահմանված դրանց համար: