Անցնող տարվա՝ 2019 թվականի ընթացքում Կյանքի ստենտ (Stent for Life) ազգային ծրագրով պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել է 2.132 սրտի վիրահատություն։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Աշխատանքային շաբաթը և օրը սկսենք անցյալ տարվա մի ցուցանիշի ամփոփումով:
2019-ի ընթացքում Կյանքի ստենտ (Stent for Life) ազգային ծրագրով պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել է 2.132 սրտի վիրահատություն` 2018 թվականի 1.463 վիրահատության համեմատ»,- գրել է Արսեն Թորոսյանը։