Նախագահ Խաչատուրյանը ծաղիկներ է դրել ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին, պատվո պահակախմբի ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին:
Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությունից անմիջապես հետո նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին։ Այս մասին հայտնում են նախագահի գրասենյակից:
Նախագահ Խաչատուրյանը ծաղիկներ է դրել ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին, պատվո պահակախմբի ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հատուկ նիստում Վահագն Խաչատուրյանն այսօր երդմամբ ստանձնեց Հանրապետության նախագահի պաշտոնը:
Նախագահի պաշտոնում Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: ՀՀ ազգային ժողովը Վահագն Խաչատուրյանին Հանրապետության նախագահ էր ընտրել մարտի 3-ի նիստում: Վահագն Խաչատուրյանը Հանրապետության նախագահ է ընտրվել 7 տարի ժամկետով: Ընդդիմադիր խմբակցությունները թեկնածու չէին առաջադրել ու չէին մասնակցել նախագահի ընտրությանը: