Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Անադոլու» գործակալությանը և հայտարարել, որ ՀՀ բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։
Արտաքին գործերի նախարարի այս հայտարարության շուրջ աղմուկ բարձրացավ, հատկապես սոցիալական ցանցերում սկսեցին քննադատել Արարատ Միրզոյանին, որ վերջինս ՀՀ քաղաքացիների անունից նման տեսակետ է հնչեցրել։
Armenia Today-ը քաղաքացիների շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե նրանք ցանկանո՞ւմ են կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։
Այս հարցի շուրջ քաղաքացիների կարծիքները տարբեր էին, մի մասը դեմ չէ, որ թշնամական հարաբերություններին վերջ դրվի և խաղաղություն հաստատվի։ Հարցված քաղաքացիների մյուս մասն էլ պնդում է, որ անհնար է թուրքերի հետ հարաբերություններ կարգավորել։
Մանրամասները՝ տեսանյութում։