Ներկայումս հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից սովորողներին ավարտական փաստաթուղթ տրամադրելու նպատակով իրականացվող աշխատանքները պահանջում են մեծ ջանքեր, մարդկային ռեսուրսներ և ժամանակ: Այդ իսկ պատճառով կառավարությունն այսօրվա՝ ապրիլի 7-ի նիստի ժամանակ ընդունեց որոշում, որով փաստաթուղթը կտրվի թվային տարբերակով։
«Ավարտական փաստաթղթերը տրամադրվում են թղթային եղանակով, ինչը պահանջում է ժամանակ, ֆինանսական միջոցներ, քիչ չեն նաև կորցնելու, անհրաժեշտության դեպքում հավաստիությունը ստուգելու, այլ ռիսկերով պայմանավորված գործոնները»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:
Այսուհետ ավարտական փաստաթղթերը կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով՝ կրճատելով աշխատանքի համար ներգրավվող մարդկային ռեսուրսների ծավալը, ինչպես նաև պետական բյուջեի միջոցներից ատեստատների գնման համար հատկացվող ֆինանսավումը։ Փաստաթուղթը կդառնա հասանելի՝ ըստ անհրաժեշտության: