Ճանապարհորդության պլանավորման OneTwoTrip ծառայությունն ամփոփել է ապրիլ ամսվա արդյունքները և Газета․ru թերթին պատմել, թե որտեղ են ռուսաստանցիներն ամենից հաճախ այցելում։
Ռուս ճանապարհորդների համար ամենապահանջված արտասահմանյան ուղղությունը Հայաստանն է։
Պահանջված ուղղությունների թվում են Տաջիկստանն ու Ղրղզստանը։ Հաճախ ռուսները ուղևորվում են նաև Թուրքիա (պահանջարկը նվազել է 12 %-ով), Բելառուս և Ղազախստան (պահանջարկը աճել է 2,5 անգամ). 20 %-ով նվազել է հետաքրքրությունն Ադրբեջանի, Ուզբեկստանի և Վրաստանի նկատմամբ։