Կառավարության այսօրվա հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չնայած խաղային գովազդը արգելելու մասին օրենք է ընդունվել, սակայն թաքնված խաղային գովազդի օրինակներ են նկատվում։
«Գտեք ձևերը և այդ թաքնված գովազդները վերացրեք, ընդհանրապես որևէ տեղ մենք նման երևույթ չտեսնենք։ Եթե պետք է, անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ ընդունեք։ Դա սկզբունքային մեր դիրքորոշումն է, և այդ դիրքորոշումը 2018 թվականից մենք հետևողական իրականացնում ենք»,- ասաց վարչապետը՝ դիմելով տնտեսվարողներին:
Նա նշեց, որ տնտեսվարողների խնդրանքները հաշվի առնելով՝ փուլային տարբերակով են հարցը կարգավորում, սակայն մնում են նույն դիրքորոշմանը և պետք է հասնեն գովազդի իսպառ վերացմանը:
«Եվ պետք չէ կառավարության հետ հարաբերությունները փչացնել ընդհանրապես, հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք այլ միջոցներ ձեռնարկել։ Պետք է չլինի որևէ տեղ օնլայն կազինոների, խաղադրույքների թաքնված որևէ գովազդ»,- շեշտեց Փաշինյանը։