Վաղը՝ հունիսի 7-ին, մեկնարկում են այս տարվա միասնական քննությունները: Երևանում ու մարզերում գործելու է 14 քննական կենտրոն: Առաջին քննությունը կենսաբանությունից և աշխարհագրությունից է:
Այս մասին Facebook-ի էջում տեղեկացրել է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
Նա նաև հայտնել է, որ կենսաբանություն հանձնելու համար հայտագրվել է 1635 դիմորդ, անցյալ տարի 1304-ն էին, իսկ աշխարհագրություն՝ 127, 2021-ին՝ 176: